
Տիգրան Ուրիխանյանի խոսքերով` «ԲՀԿ-ի կարգախոսների եւ գործողությունների հետ կարգախոսների համապատասխանության առումով մասնավորապես եզրակացություններ կազմողը, դատողը եւ ըստ այդմ վերաբերմունք դրսեւորողը, այդ թվում` ընտրությունների ընթացքում, ժողովուրդն է` հասարակությունը եւ հանրությունը: Այլ ոչ թե շահագրգիռ անձինք, որոնք փորձում են այս կամ այն եզրույթը մեկնաբանել սեփական կամ քաղաքական շահերից ու նկատառումներից ելնելով: Մեր խոսքը գործ է եղել, գործ է, եւ լինելու է միշտ, ճիշտ այն ձեւաչափի մեջ, ինչ ձեւաչափի մեջ մեր վստահողները, մեր հասարակությունը, երկրի բնակչությունը, ժողովուրդը տեսնում են եւ ուզում են շարունակել տեսնել: Շահարկումներն այդ թեմայով մեկնաբանել չենք ցանկանում»:
Իսկ Նաիրա Զոհրաբյանի խոսքերով` «Նախագահական ընտրությունների վերաբերյալ լրատվամիջոցների բոլոր, անսահման, համառ հարցերն արժանանալու է նույն պատասխանին` երբ որ «Բարգավաճ Հայաստանը» հարմար գտնի խոսել 2013-ի նախագահական ընտրությունների մասին` կխոսի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































