Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախընտրական քարոզչանյութերի տարածման համար չպետք է օգտագործվեն Կառավարության կայքն ու էջերը սոցցանցերում». Դանիել Իոաննիսյան

Մարտ 20,2026 23:52 Share

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Նիկոլ Փաշինյանի այս ելույթը, ըստ էության, նախընտրական քարոզչություն է։ Ու թեև այս փուլում (նախքան մայիսի 8-ը) օրենսդրությունը դա չի կարգավորում, բայց մենք, «Անկախ դիտորդ» դաշինքում, հավատացած ենք, որ Կառավարության տեղեկատվական ու կոմունիկացիոն ռեսուրսները որևէ փուլում չեն կարող օգտագործվել նախընտրական քարոզչության համար։

Հարկատուների միջոցներով աշխատող կառավարության օպերատորները, մոնտաժողները, հաղորդակցության պատասխանատուները չեն կարող աշխատանքային պարտականությունների սահմաններում նախընտրական քարոզչություն իրականացնել։

Նախընտրական քարոզչանյութերի տարածման համար նաև չպետք է օգտագործվեն Կառավարության կայքն ու էջերը սոցցանցերում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031