Հնդկաստանի Արեւելյան Բենգալիա նահանգի ոստիկանությունը հինգշաբթի առավոտյան ձերբակալել է 400 եւ 800 մետր մրցատարածությունների կին վազորդ Պինկի Պրամանիկին:
Վազորդուհու վրա բողոք է գրել մի կին, որի անունը չի հրապարակվում: Նա պնդում է Պրամանիկը, որի հետ ինքը մի քանի ամիս համատեղ կյանք է վարել, իրեն բռնաբարել է եւ որ նա իրականում տղամարդ է: Ոստիկանությունը մտադիր է վազորդուհուն ուղարկել բժշկական փորձաքննության՝ նրա ճշգրիտ սեռը որոշելու:
Ինքը՝ Պրամանիկը, հերքում է իրեն նեկյացված մեղադրանքը՝ հայտարարելով, որ դա իր նկատմամբ դավադրություն է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: