Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ «Փյունիկի» կիսապաշտպաններ Արտակ Եդիգարյանն ու Դավիթ Մանոյանը, «Regnum»-ի փոխանցմամբ, միացել են Դոնեցկի «Մետալուրգին», որն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Ավստրիայում: Գործակալությունը տեղեկացնում է նաեւ, որ երկու ֆուտբոլիստներն էլ արդեն հասցրել են «Մետալուրգի» կազմում մասնակցել Եկատերինբուրգի «Ուրալի» հետ ստուգողական հանդիպմանը` փոխարինման ելնելով երկրորդ խաղակեսում: Թե ի՞նչ կլինի հայ ֆուտբոլիստների ճակատագիրը ուկրաինական թիմում, հայտնի պետք է դառնա մոտ օրերս:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: