
Իսկ ինքնասպանության կատարելու համար, ըստ հոգեբանի, պետք է ունենալ հոգեբանական կամ հոգեկան խանգարումներ, այլ կերպ չի լինում, սթափ մարդը նման քայլի չի գնում:
«Ինքնասպանությունների շատացումը կախված է նաեւ Հայաստանում լայնորեն տարածված որոշակի կրոնական սեկտաների գործունեությունից, երիտասարդական շարժումների՝ էմոների, գոթերի շատացումից, որտեղ սուիցիդալ գաղափարախոսություն կա դրված, եւ մարդիկ գնում են դրան գիտակցված. Իհարկե, կան նաեւ տարիքային, հոգեբանական խնդիրեր, գումարած սոցիալական վիճակը, երբ մարդը անելանելի վիճակի մեջ է հայտնվում»,- նշեց Մադաթյանը:
Հոգեբանը նաեւ փաստեց, որ այսօր ոստիկանությունը չունի համապատասխան մասնագետներ, ինքնասպանության փորձ անող մարդուն մասնագիտական օգնություն ցույց տալու համար:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ


















































