Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ մարդիկ որ գնում են տուն, չե՞ն ամաչում իրենց կանանցից ու երեխաներից»

Հունիս 19,2012 16:47

Ճարտարապետ Լևոն Իգիթյանը գնահատելով ՀՀ քաղաքական դաշտում գոյություն ունեցող բարոյականություն աստիճանը և «մարմնավաճառ» քաղաքական գործիչների վարքը՝ նկատեց. «Բազում դեպքեր կան մեր իրականություն մեջ, երբ այսպես կոչված քաղաքական գործիչները մի կուսակցությունից մյուսն են թռչում: Պատճառն այն է, որ մեր երկրում չկա քաղաքական դպրոց: Այդ ամենը կատարվում է մարդկանց աչքի առաջ: Հետաքրքիր է, որ այդ մարդիկ տուն են գնում, չե՞ն ամաչում իրենց կանանցի ց ու երեխաներից: Ու ստացվում է, որ անբարոյականությունը քաղաքականության տեսակ է: Իսկ մենք այդ տեսակի քաղաքական գործիչների վրա՞ հույս դնենք»:

Պարոն Իգիթյանը կարծում է, որ բոլոր այս ախտերը գալիս են 1990-ականներից և մանրամասնում. «20 տարի առաջ մեր ժողովուրդը հոգին մինչև վերջ բացեց ազատության համար, բայց հոգին բացած մարդկանց հոգու մեջ թքեցին ազատություն իբր բերողները, ու ամեն ինչ փոխվեց այն ժամանակվանից»:

Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կարելի է պայքարել քաղաքական մարմնավաճառության դեմ, Լ. Իգիթյանը պատասխանեց. «Միայն կրթությամբ: Մարդը ինչքան ուսյալ լինի, այնքան քիչ այս կուսակցությունից մյուսը կթռչի: Իսկ մեր այսպես կոչված քաղաքական գործիչները շահի հետևից են ընկած, ես նրանց ո՞նց հավատամ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930