Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյուտ» արած նախարարը պատասխանում է Նաիրա Զոհրաբյանին

Հունիս 20,2012 21:25

Այսօր Aravot.am-ը ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերաբերում ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի քննադատությանը, թե «գյուտ» եք արել՝ նա պատասխանեց. «Իսկ ձեր կարծիքով ինչպե՞ս պետք է վերաբերվեի: Ես իմ ասածը բացատրեցի: Երբ խոսակցությունը եղել է, համատեքստը հետեւյալն է, որ չկան նշված, թե ասենք, որտեղ է իրականացվելու ներդրումները, կոնկրետ որտեղ են ստեղծվելու աշխատատեղերը: Ես էլ ասեցի՝ դա կլինի բազմահատոր ստեղծագործություն, ես սկզբունքս ասացի, որ դա Խորհրդային ՞Միության պլանի նմանությունն է: Նման փաստաթուղթ  կառավարությունները, որպես կանոն, երբ որ ներկայացնում են մեր երկրների նման կառուցվածք եւ կառավարում ունեցող երկրներում, չեն ներկայացնում եւ մեր ծրագիրը ֆորմատով շատ համահունչ է այդպիսի ծրագրերին»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն Դուք պնդում եք, որ կառավարության ծրագրում մեխանիզմները չպիտի՞ լինեն՝ նա պատասխանեց. «Պնդում եմ, որ մեխանիզմները կան, դա իմ մակարդակում նկարագրված է, երբ որ ասում ենք դա արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականություն է, եւ մենք արդեն իսկ ունենք արտահանման ն ուղղված արդյունաբերական քաղաքականության համաձայնագիր ճյուղի հետ՝ կոնյակագործների հետ եւ ստեղծված է հարթակ, որտեղ մասնավորն էլ կա, պետականն էլ կա, այդ ժամանակ արդեն մեխանիզմն ակնհայտ է, թե մենք ինչ ենք անում: Եթե մենք պետք է նշենք ցուցանիշ առ ցուցանիշ, թե այստեղ այս պիտի արվի, այնտեղ այն պիտի արվի, ես պետք է 5 տարվա ամբողջ գործունեության օրենսդրության փաթեթները հիմա բերեմ՝ դա, իմ կարծիքով, ոչ հնարավոր է, ոչ իրատեսական, ո՛չ էլ ցանկալի»:

Հարցին՝ նվազագույն աշխատավարձը ե՞րբ եք պատրաստվում կրկնապատկել՝ նախարարը պատասխանեց, որ 5 տարվա ընթացքում՝ կամաց-կամաց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930