Նիկոլ Փաշինյանն օրերս էլի հարցազրույց է տվել․ այս հարցազրույցն էլ չի անցել առանց աղմկահարույց հայտարարությունների, և հանրային քննարկումների ծիրում է հայտնվել հատկապես 2 դրվագ՝ սահմանն անցած ադրբեջանցի զինծառայողի վերադարձի մասին նրա դիտարկումը և Վեհափառ Հայրապետի շուրջ հյուսված պատումների շարքը։
«Գնացեք հարցրեք՝ դուք Կտրիճ Ներսիսյանի աղջի՞կն եք, թե՞ չէ»,- հարցազրույցում հորդորում է Նիկոլ Փաշինյանը՝ խախտելով անձնական և ընտանեկան կյանքի հարգման իրավունքը, պատվի և բարի համբավի պաշտպանության իրավունքը․.․ և, ի վերջո, պետության և եկեղեցու անջատ լինելու սահմանադրական սկզբունքը:
Փաշինյանի այս և այլ հայտարարությունները վաղուց չեն զարմացնում ԱԺ նախկին պատգամավոր, իրավապաշտպան Նաիրա Զոհրաբյանին։ 168.am-ի հետ զրույցում նա մասնավորապես նշեց․ «Ամեն օր զարմանում են, որ նա մի նոր կարմիր գիծ հատել է․ ես չեմ զարմանում, բացարձակ։ Քիչ առաջ տեղեկացա, որ ձերբակալում են Արթուր Դանիելյանին ֆեյսբուքյան գրառման համար, և դա ևս զարմանալի չէ արդեն այս իրականության մեջ։
Իհարկե, ՀՀ Սահմանադրության մեջ հստակ արձանագրված է, որ մարդու անձնական կյանքն անձեռնմխելի է, և որևէ մեկն իրավունք չունի՝ ո՛չ իրավական առումով, ո՛չ էլ բարոյական առումով գնալ և հարցնել՝ դուք ո՞ւմ աղջիկն եք, կամ՝ ո՞վ է ձեր հայրը, և ո՞վ է ձեր մայրը։ Եվ անգամ, եթե տեսականորեն ընդունենք՝ Վեհափառը զավակ ունի, այդ հարցը բացառապես եկեղեցու ներքին քննարկման հարց է, որովհետև քանի դեռ մեր Սահմանադրությունից չի հանվել դրույթը, որ եկեղեցին անջատ է պետությունից, և քանի դեռ մեր Սահմանադրության մեջ չի ամրագրվել դրույթ, որ Նիկոլ Փաշինյանն իրավունք ունի որոշելու բոլորիս անձնական կյանքը՝ ով ում հետ ամուսնանա, ով ումից երեխա ունենա կամ չունենա, այդ դրույթը գործում է»։
Կարդացեք նաև
Նաիրա Զոհրաբյանը չի պնդում, թե եկեղեցում խնդիրներ չկան, և ինքը՝ որպես լրագրող և պատգամավոր, բազմիցս անդրադարձել է նաև կուսակրոնության խնդրին, բայցև վերահաստատեց՝ այն բացառապես եկեղեցու խնդիրն է։
Զարուհի ԴԻԼԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում։



















































