Ջերմուկ առողջարանային քաղաքում շարունակվում է շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող, գրոսմայստեր Կարեն Ասրյանի 5-րդ հուշամրցաշարը:
Հինգերորդ տուրից հետո 4,5 միավորով մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է վրացահայ շախմատիստ Դավիթ Հարությունյանը: Նրանից կես միավոր պակաս են վաստակել հայաստանցիներ Ավետիք Գրիգորյանը, Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Տիգրան Ս. Պետրոսյանը եւ Վրաստանի ներկայացուցիչ Կոնստանտին Շանավան: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: