
ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանն էլ հանդես եկավ հետեւյալ հայտարարությամբ. «Նախագահական ընտրություններում նախագահական համակարգը փոփոխելու գաղափարական առաջարկի վրա ակնկալում եմ միավորում: Մենք նաեւ ակնկալում ենք, որ մեկ-երկու գաղափարի շուրջ կփորձեն համախմբվել հնարավորինս շատ ուժեր»: Մինասյանը գտնում է, որ ընդհանրապես Հայաստանում ցանկացած ընտրություններում պայքարն ընթանում է ոչ թե գաղափարների, այլեւ անձերի միջեւ:
Հարց հնչեց Հանրապետական կուսակցությանը, որից ոչ մի ներկայացուցիչ բանավեճի չէր եկել` ինչո՞ւ Երեւան-Թեհրան երկաթուղային ճանապարհ չի կառուցվում: Մինասյանն ինքը պատասխանելով վերոնշյալին՝ ասաց, որ դա հեշտ իրագործելի չէ, սակայն՝ «եթե իշխանությունը վերցներ ՀՅԴ-ի նախընտրական ծրագիրն ու իրականացներ, վստահ եմ, որ շատ ավելի լավ տնտեսություն կունենայինք, քան այն, որն այսօր դրված է կառավարության սեղանին»: Մինասյանը նաեւ հավելեց, որ կառավարության ծրագիրն ամբողջական չէ:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև

















































