Եվրո 2012-ի քառորդ եզրափակիչում Հունաստանի նկատմամբ տարած խոշոր հաշվով հաղթանակից հետո «Suddeutsche Zeitung» թերթը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին բնութագրել է որպես Գերմանիայի ազգային հավաքականի թալիսման:
Մերկելն այդ օրը Գդանսկ ժամանել է ուղղաթիռով՝ հանդիպման մեկնարկից 2,5 ժամ առաջ եւ ստադիոնում ակտիվորեն աջակցել իր թիմին: Գերմանական լրատվամիջոցները հեղեղված են կանցլերի լուսանկարներով, որոնցում նա հույների դարպասը խփած չորրորդ գոլից հետո ըմբոշխնում է վերջնական հաղթանակի բերկրանքը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: