Հայաստանի լավագույն թենիսիստուհի Անի Ամիրաղյանը Իտալիայի Կամպոբասո քաղաքում ընթացող թենիսի միջազգային մրցաշարում այսօր 6:4, 7:5 հաշվով պարտության մատնեց նաեւ Գերմանիայի ներկայացուցիչ Բիանկա Կոշին եւ մտավ եզրափակիչ: Aravot.am-ի տեղեկություններով՝ Անին հանդիպման ժամանակ ոտքը ոլորել է: Հուսանք, որ լուրջ ոչինչ չկա եւ մեր թենիսիստուհին հաջող հանդես կգա նաեւ եզրափակիչում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: