
Հետաքրքրվեցինք՝ իրենց վստահ զգու°մ էին կառավարության ծրագրի վերջին քննարկումներին: Պատգամավորը պատասխանեց. «Ինչ-ինչ, բայց վստահության պակաս չկա խմբակցության մոտ»:
Խորհրդարանում՝ ՀԱԿ-ի ներկայությունը Ռ. Հակոբյանը դրական գնահատեց և նկատեց. «Ինչո°ւ են դիտարկում, թե ՀԱԿ-ի ներկայությունը խոչընդոտ է «Ժառանգության» համար: ՀԱԿ-ի ներկայությունը խորհրդարանն ակտիվացրեց, այլ հարց է, որ խմբակցությունների համագործակցության համար ինձ թվում է արհեստական խոչընդոտներ կան: ՀԱԿ-ի և մեր խմբակցության մոտեցումների տարբերությունն այն է, որ ՀԱԿ-ն ասում է, թե ով է մեղավոր, մենք ասում ենք, որ մեղավոր ենք բոլորս»:
Ռուբեն Հակոբյանը խոսեց ընդդիմության և իշխանության սխալներից և նշեց, որ սխալվելը բոլորիս բնական իրավունքն է: Այս առիթով հարցրինք՝ արդարացնու°մ է Գագիկ Բեգլարյանի վերադարձը: Ռ. Հակոբյանը պատասխանեց. «Անձերի հետ կապված հարցերն ինձ համար երկրորդական բաներ են: Գագիկ Բեգլարյանը կլինի, թե Պողոս Պողոսյանը՝ էական չէ: Մենք դեմ ենք ոչ թե կառավարությանը, այլ այն արժեհամակարգին, որ այսօր կա: Վստահ եմ, որ կառավարության անդամներն ավելի հայրենասեր են, քան մնացած բոլորս, բայց նրանք հայտնվում են մի համակարգում, որ նման հայրենասիրության վերջին հանգրվանը դառնում է երեսպաշտությունը»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































