Լրահոս
Օրվա լրահոսը

Տիմոշենկոյի դատավարությունը հետաձգվել է

Հունիս 25,2012 22:28

Ուկրաինայում դատարանը կարգադրել է անցկացնել երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի բժշկական զննումը և մինչև հուլիսի 10 հետաձգել հարկերից խուսափելու գործի լսումը:

Խարկովի դատարանի կողմից երկուշաբթի օրը կայացված որոշման համաձայն, անհրաժեշտ է նախ տեղեկանալ, արդյոք կառավարության նախկին ղեկավարն ունակ է ներկա գտնվելու դատավարությանը:

Տիմոշենկոն այժմ գտնվում է հիվանդանոցում՝ մեջքի հետ կապված խնդիրների պատճառով:

Ուկրաինայի նախկին վարչապետ Տիմոշենկոն մեղադրվում է 1990-ական թվականներին «Միավորված էներգահամակարգեր» կազմակերպությունը գլխավորելու ընթացքում հարկերից խուսափելու մեջ:

Յուլիա Տիմոշենկոն արդեն իսկ դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ Ռուսաստանի հետ 2009 թվականին բնական գազի վերաբերյալ պայմանագիրը կնքելու ընթացքում պաշտոնական դիրքը չարաշահելու մեղադրանքներով: Մեղադրող կողմի համաձայն, գործարքի պատճառով Ուկրաինային հասցվել է 190 միլիոն դոլարի վնաս: Նա սակայն հերքում է իրեն ներկայացված մեղադրանքները՝ պնդելով, որ դրանք քաղաքական վրեժխնդրություն են ներկայիս նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմից:

Եվրոպական Միությունը, Միացյալ Նահանգները և իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ որպես քաղաքական դրդապատճառներ ունեցող են որակավորել Տիմոշենկոյին ներկայացված մեղադրանքները:

«Ամերիկայի ձայն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930