ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող EU4Green Recovery East ծրագրի շրջանակներում ՅՈՒՆԻԴՈ-ն (ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպություն) գործարկել է «Շրջանաձեւ տնտեսության գործիքակազմը», որը գործնական թվային ռեսուրս է՝ նախատեսված Հայաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի փոքր եւ միջին ձեռնարկություններին աջակցելու համար՝ ավելի շրջանառու եւ ռեսուրսարդյունավետ օգտագործման բիզնես գործելակերպերի ներդրման իրենց ճանապարհին։
Գործիքակազմը միավորում է ավելի քան 70 գործնական թվային ռեսուրսներ, այդ թվում՝ ինքնագնահատման գործիքներ, ռազմավարական մոդելներ, ուղեցույցներ եւ մեթոդաբանություններ, որոնք օգնում են բիզնեսներին գիտելիքների կուտակումից եւ առկա գործելակերպի գնահատումից անցնել լուծումների բացահայտման եւ առաջընթացի մոնիթորինգի։
Գործարարները կարող են ուսումնասիրել ռեսուրսները՝ ըստ իրենց ոլորտի, լեզվի, հասանելիության պայմանների եւ շրջանայնության փուլի, ինչը հեշտացնում է իրենց կոնկրետ կարիքներին համապատասխանող լուծումների որոնումը։
Գործիքակազմը նաեւ ներառում է իրական գործարար օրինակներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են շրջանաձեւ տնտեսության մոտեցումներն արդեն կիրառվում Եվրոպայի եւ Արեւելյան գործընկերության տարածաշրջանի ընկերությունների կողմից։
Կարդացեք նաև
Որպես տարածաշրջանային ռեսուրս մշակված գործիքակազմը տրամադրում է երկրին եւ լեզվին համապատասխանող բովանդակություն՝ շրջանաձեւ տնտեսության վերաբերյալ գործնական գիտելիքներն Հայաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի բիզնեսներին ավելի հասանելի դարձնելու համար։
ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող EU4Green Recovery East ծրագիրն աջակցում է Արեւելյան գործընկերության տարածաշրջանում ավելի շրջանառու եւ ռեսուրսարդյունավետ օգտագործման տնտեսության անցմանը։
EU NEIGHBOURS east


















































