
Սենատում թեկնածության հաստատումից հետո դեսպանները ԱՄՆ պետքարտուղարությունում երդմնակալության արարողության են մասնակցում, ապա մեկնում նշանակման երկիր: Իսկ մինչ այդ դեսպանների թեկնածությունների առնչությամբ վերաբերմունք էր արտահայտվել ԱՄՆ օրենսդիր մարմնի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովում, որի ընթացքում էլ Մորնինգսթարը խոստացել է հետամուտ լինել Նախիջեւանում Հին Ջուղայի հայկական գերեզմանատան ոչնչացման հարցին, նաեւ հասնել նրան, որ կայանա արդեն երկրորդ ամերիկյան դեսպանի խոստացած այցելությունը Ջուղա:
Մորնինգսթարից առաջ այդպիսի խոստում տվել էր նաեւ նախկին դեսպան Մեթյու Բրայզան, սակայն նրան ադրբեջանական իշխանությունները այդպես էլ թույլ չտվեցին այցելել Ջուղա իր պաշտոնավարման մոտ մեկ տավա ընթացքում:
Ա. Հ
Կարդացեք նաև
«Ազգ»


















































