
Դեռ երկու տարի առաջ, երբ «Առավոտը» 2009թ. հոկտեմբերի 7-ի համարում «Տեղը չե՞ք բերում ում ավտոն ա» հրապարակման մեջ տեղադրել էր Գագիկ Շամշյանի լուսանկարը, որում երեւում էր, թե ինչպես է նույն պատգամավորի ավտոմեքենան կայանվել Թումանյան փողոցում՝ քաղաքային տրանսպորտի համար հատկացված գոտու դեղին գծերի վրա, Մանվել Բադեյանը նեսղսրտել էր, թե ինչու են նկարել, քանի որ ինքը այն հատուկենտ պատգամավորներից է, որ հարգում է օրենքը եւ Ազգային ժողովի ընդունած որոշումները:
Ի դեպ, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հրաման է տվել, որ ճանապարհային ավտոտեսուչները տուգանեն այն վարորդներին, որոնց ավտոմեքենաները կեղտոտ կլինեն:




















































