Բռնցքամարտի Ռուսաստանի օլիմպիական հավաքականի անդամ, 52 կգ քաշային Միշա Ալոյանը, որն անցած տարի Բաքվում անցկացված աշխարհի առաջնությունում Ռուսաստանի հաշվարկին բերեց միակ ոսկե մեդալը, Լոնդոնում յոթ-ութ գլխավոր մրցակից կունենա, որոնք հիմնականում կլինեն Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Կուբայի եւ Կորեայի ներկայացուցիչները: Այսպես մտածում է հայ բռնցքամարտիկի անձնական մարզիչ Էդուարդ Կրավցովը: Սակայն մասնագետը լավատեսորեն է նայում ապագային` հայտարարելով, որ նրանք բոլորն էլ թեեւ ուժեղ են, սակայն Միշայի համար ոչ ոք էլ անանցանելի չէ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: