«Խնդիրը այսպես կոչված օլիգարխները չեն, խնդիրը այն իշխանությունն է, որը հովանավորում է նման օլիգարխների գոյությունը: Այդ օլիգարխների կամայականություններն ավելի բարձր է դասում քան պետական ինստիտուտները , քան հանրային շահը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ պատասխանելով մեր հարցին՝ թե Ռուբեն Հայրապետյանի թիկնապահների արարքների դեմ հասարակության ընդվզումն ու դատապարտումը դաս կլինի՞ թիկնապահ պահող օլիգարխների համար: Պարոն Զուրաբյանի խոսքերով, Հայրապետյանը չհեռացավ իր կամքով, այլ նման որոշում կայացրեց նախագահը՝ ժողովրդի ճնշման տակ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: