Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը, որի իրավասությունների շրջանակներում է ֆուտբոլային կանոնների փոփոխումը, վերջերս հավանություն էր տվել կանանց ֆուտբոլում հիջաբ կրելու՝ մուսուլմանական աշխարհի առաջարկին: ՖԻՖԱ-ի ներկայացուցիչը հայտարարել էր, թե կազմակերպության բժշկական կոմիտեն ընտրել է գլխաշորի դիզայնի երկու տարբերակ, որոնց կրելն անվտանգ կլինի հանդիպումների ժամանակ: Հիշեցնենք, որ այդ պատճառով Իրանի ֆուտբոլի հավաքականը 2011 թվականին հրաժարվել էր մասնակցել օլիմպիական ընտրական մրցաշարին:
Հակառակ ՖԻՖԱ-ի, Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՖՖՖ) պաշտոնյաները կտրականապես մերժել են կանանց ֆուտբոլում հիջաբ կրելու իրավունքը՝ հայտարարելով, որ դեմ են կրոնական համոզմունքների պատճառով ֆուտբոլային ցանկացած այլ մարզազգեստ կրելուն: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: