IFFHS-ի անցկացրած հարցման արդյունքներով «Շանհայ Շենհուա» ակումբի իվուարցի հարձակվող Դիդյե Դրոգբան ճանաչվել է 21-րդ դարի լավագույն հարձակվող:
Նա այդ գծի առաջին ֆուտբոլիստն է, որը նոր հարյուրամյակում միջազգային ասպարեղներում մրցակիցների դարպասը գրավել է 100 անգամ: Դրոգբայի մոտակա մրցակիցը «Լացիոյի» գերմանացի հարձակվող Միրոսլավ Քլոզեն է՝ 90 գոլով: Եռյակը 87 գնդակով եզրափակում է հոլանդացի Ռուդ Վան Նիստելրոյը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: