
Անվճար դառնալուց հետո, Գայանե Սողոմոնյանի գնահատմամբ՝ ամենակարեւոր ձեռքբերումներից մեկն այն է, որ կարգավորել են սննդի հարցը. «Մենք սկսեցինք շատ լուրջ աշխատանք: Երբ որ ես դա սկսեցի անել, բոլորը կողքից ասում էին՝ եկավ, էս ի՞նչ է անում, էս որտեղի՞ց եկավ, որտեղի՞ց է այսպիսի բաներ հնարում, բայց ես չէի հնարում, Մոսկվայից էի բերել, Չեխոսլովակիայում էի եղել, Ամերիկայից էի բերել: Մենք 1 ամիս շարունակ հաշվարկեցինք, թե ինչ պետք է երեխաներն ուտեն օրվա մեջ, որ անհրաժեշտ կալորիականությունը ստանան՝ 350 դրամի մեջ տեղավորվելով: Առաջ էլ անընդհատ ստուգում էին սնունդը, բայց քայլ չկար, Մուրացանն ասում է՝ դուք անընդհատ ասում եք, որ ճակատին մուր կա, Շիրվանզադեն էլ ասում էր՝ մուրը տեսանք, մուրը կա, մենք տեսնում ենք, բայց մուրը ո՞նց մաքրենք ճակատից: Հիմա ասում էին՝ կա, վատ է, ինչ ես դու անում՝ վատը լավ դարձնելու համար: 1 ամսից ավելի աշխատեցինք, արդյունքում ունենք օրինակելի ճաշացանկ: Չնայած դժվար է պատկերացնել, բայց շատ-շատ մանկապարտեզներում կաթսաներ անգամ չունեին, սառնարաններ չունեին, եւ ստիպված են եղել օրվա սնունդ ձեռք բերել, որ չփչանա»:
Մինչեւ անցյալ տարի Երեւանում եղել են փայտի վառարաններով ջեռուցվող մանկապարտեզներ, այս ձմեռ չջեռուցվող մանկապարտեզ չի լինելու: Հիմա էլ քաղաքապետարանն ուշադրություն է դարձնելու մանկապարտեզների նորոգմանն ու հիմնանորոգմանը. «Այս տարի 8 մանկապարտեզ է հիմնանորոգվելու: 4-ի տանիքներն ահավոր վիճակում են, անցք է, տեսնում ես երկինքը, եւ կան մանկապարտեզներ, որտեղ սանհանգույցներն ահավոր սանիտարարահիգիենիկ վիճակում են, համաճարակի բուն է: Բացի նման լուրջ խնդիրներից` պայմանագրեր ենք կնքել եւ ուզում ենք մանկապարտեզների համար կլոր սեղաններ բերել՝ առանց սուր անկյունների: Գույներն էլ սովորում է երեխան դրանով: Արդեն բավականին բաժանել ենք այդ սեղան-աթոռներից»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև


















































