
Նիստին մասնակցել և ելույթներով հանդես են եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, կազմակերպության գրեթե երեք տասնյակ անդամ-պետությունների ներկայացուցիչներ, այդ թվում` ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը: Հղում կատարելով աշխարհի տարբեր մասերում միջազգային փորձին` ՀՀ դեսպանը,մասնավորապես, նշել է, որ տնտեսական բնագավառում համագործակցության ծրագրերը կարող են համարվել վստահության ամրապնդման կարևոր միջոցառումներ անգամ այն պարագայում, երբ կողմերի միջև դեռևս ընթանում են կարգավորման շուրջ բանակցությունները:
Դեսպան Նազարյանն իր խոսքում նաև նշել է, որ Հարավային Կովկասը կարիք ունի դոնոր երկրների ու միջազգային ֆինանսական հաստատությունների համակարգված տարածաշրջանային նախաձեռնությունների ու աջակցության ծրագրերի` հարատև խաղաղության, ինչպես նաև կայուն զարգացմանը միտված ջանքերը խրախուսելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Կարդացեք նաև


















































