«Բամբասանքները ես մեկնաբանե՞մ: Լուրջ հարց կլինի՝ կմեկնաբանեմ: Ես բամբասանքները չեմ մեկնաբանում»,- Aravot.am-ի հարցին հակադարձեց ՀԱԿ խորհրդարանական խմբակցության անդամ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին մամուլում հրապարակումներ էին եղել, իբր ՀԱԿ-ում եւ ԲՀԿ-ում արդեն «բաժանել են պաշտոնները»: Ըստ այդմ՝ Վարդան Օսկանյանի նախագահ ընտրվելու դեպքում վարչապետ է նշանակվելու Ռոբերտ Քոչարյանը, փոխվարչապետի պաշտոնը խոստացվել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանին, իսկ ՀՀ գլխավոր դատախազինը` Գագիկ Ջհանգիրյանին:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: