Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ընդդիմադիր դաշտը իրար դեմ չաշխատի, այլ թիրախավորի նրան, ով արհավիրք է բերել ՀՀ գլխին, վստահ եմ` հաջողություն ունենալու ենք». Ռոբերտ Քոչարյան

Մարտ 21,2026 18:54 Share

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն Աշտարակի բնակիչների հետ հանդիման ժամանակ կարճ ելույթ ունեցավ` նախապատվությունը տալով ակտիվ շփմանը` հարց-պատասխան ձեւաչափին, որը, ըստ նրա, հնարավորություն կտա իրական տրամադրությունները շոշափելու։ Անդրադառնալով նախընտրական շրջանում ընդդիմության դիրքավորմանը` տեղեկացրեց, որ ընդդիմադիր դաշտի` խոշոր ընտրական միավորներով հանդես գալու գործընթացը գլուխ է գալիս։

Ըստ նրա, անչափ կարևոր է, որ ընդդիմադիր կուսակցությունները, ասենք 20 կամ 25, ոչ թե առանձին մասնակցեն, այլ ընդդիմադիր դաշտը հանդես գա խոշոր միավորներով։

Ռոբերտ Քոչարյանի ասելով՝ սա հնարավորություն է տալիս չփոշիացնել ձայները ու լուրջ ծրագրերով մտնել ընտրապայքարի մեջ ու հանդես գալ մեկ միավորի դեմ, որը զավթել է իշխանությունը, ու ոչ ոք չի հասկանում մեզ ուր է տանում։ «Իրանք էլ չգիտեն, թե ուր են տանում»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։ Նա նորից կրկնեց, որ ընտրություններում լինելու են մի քանի ընդդիմադիր խոշոր միավորներ և իշխանական միավորը։

«Եթե ընդդիմադիր դաշտը համախմբված աշխատի, իրար դեմ չաշխատեն, բոլորը թիրախավորեն նրան, ովքեր արհավիրք են բերել Հայաստանի Հանրապետության գլխին, ապա վստահությունն իմ մոտ շատ մեծ է, որ հաջողություն կունենանք»,-ասաց ՀՀ երկրորդ նախագահը։ Ըստ նրա, իշխանությունը նախանձելի վիճակում չէ, այս փուլում յուրաքանչյուր ուժ ներկայացնելու է իր նախընտրական ծրագիրը, երբ նրանք խոսեն, շատերը կասեն` իշխանության էիք, անեիք, և եթե մարդիկ վերցնեն նրանց 2021 թվականի նախընտրական ծրագիրը, կտեսնեն, որ 80 տոկոսով հակառակն են արել։

«Եվ հարց է առաջանում. ձեր ասածները գրոշի արժեք ուղղակի չունեն»։ Այս դեպքում, Ռոբերտ Քոչարյանի ասելով, իշխանությունը մի թեզ է առաջ բերելու, եթե մենք չընտրվենք, պատերազմ է լինելու։ ՀՀ երկրորդ նախագահի բնութագրմամբ` սա ամենավտանգավոր, միաժամանակ և ամենաստորացուցիչ թեզն է. սեփական ժողովրդի գլխին տղա է բերում` Ալիևին։

Ռոբերտ Քոչարյանն ասաց` իրենք վաղուց էին կանխատեսում, որ իշխանությունը կառչելու է այս թեզից, վախ է սերմանելու պատերազմով` ձայներ կորզելու համար, բայց միաժամանակ հույս հայտնեց, որ ժողովուրդը թույլ չի տա իրեն խաբեն հարյուրերորդ անգամ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031