Ֆուտբոլի Ուկրաինայի 2012/2013 թթ. առաջնության մեկնարկային տուրում Դոնեցկի «Շախտյորը» վեց անպատասխան գնդակ անցկացրեց Կիեւի «Արսենալի» դարպասը՝ գրանցելով ոչ ֆուտբոլային հաշիվ: Խոշոր հաշվով հաղթանակի սկիզբը դրեց ակումբի եւ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հենրիխ Մխիթարյանը, որը նախ հանդիպման 14-րդ րոպեին բացեց հաշիվը, իսկ 31-րդին կրկնապատկեց այն՝ թիմակիցների առջեւ բացելով դեպի մրցակցի դարպասը տանող ճանապարհները: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: