
– Անհարմար ա, էլի, ոչ Սյունիք եք գալիս, ոչ մի բան, մենակ գրում եք: Ջրի նման գալիս եք, ավազի նման կանգնած եք: Մեզ մոտ ամեն ինչ լավ ա, ի՞նչ եք ուզում: Փառք մեր կառավարությանն ու նրա ղեկավարությանը։
– Պահո։ Էս արդեն Տիգրան Սարգսյանի հետ ե՞ք ջերմացել, բա Հովիկ Աբրահամյա՞նը։
– «Մուտիլովկեքը» չսկսեք: Բոլորն էլ իմ լավ ընկերներն են:
Կարդացեք նաև
– Այդպես չի լինում:
– Լինում ա, լինում, ամեն ինչ լավ է լինելու:
– Օրինակ, ի՞նչն է լավ լինելու:
– Ազատ, արդար ընտրություններ են լինելու:
– Իսկ որտե՞ղ, դա էլ կասե՞ք:
– Դե չեղավ, էլի, «նաչալնիկ», Սյունիքում տես, թե ինչ լավ համայնքային ընտրություններ ենք կազմակերպելու:
Գայանե ԶԱՐԳԱՐՅԱՆ
«Չորրորդ ինքնիշխանություն»


















































