
«Իմ անկուսակցական լինելն ավելի է ինձ մոտեցնում ընտրողին, վանաձորցուն եւ հակառակը՝ ավելի է հեռացնում ներկուսակցական ու միջկուսակցական խարդավանքներից ու վեճերից: Բայց սա պատճառ չէր լինի, որ ես իմ թեկնածությունն առաջադրեի, եթե Վանաձորում ամեն ինչ կարգին լիներ՝ մարդկանց բարեկեցության եւ համայնքային խնդիրների լուծման առումով: Իմ նախընտրական ծրագիրը, որը պատիվ կունենամ ներկայացնելու իմ համաքաղաքացիներին, ոչ միայն արտաքին եւ նյութական փոփոխությունների մասին է լինելու: Ես մտադիր եմ մեր քաղաքի ղեկավարումը իրակացնել բացառապես հիմնվելով բարձրագույն արժեքի՝ մարդու իրավունքների, կարիքների եւ ինչու չէ, նաեւ ցանկությունների վրա: Վանաձորը ոչ միայն ընտրյալների, այլեւ բոլոր քաղաքացիների համար պետք է դառնա աշխատանքի, հանգստի, մշակույթի, ուսման ու զվարճալիքների քաղաք»:
Նրա հետ հարցազրույցը կարդացեք վաղվա «Առավոտ» օրաթերթում


















































