«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Կարեն Արայանի առողջական վիճակը նորմալ է, իսկ բերանի կարերը քանդվել են: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի պետ Անդրեյ Աղամալյանը:
«Վերքեր էին առաջացել, քրեակատարողական հիմնարկի բժիշկները եկան, որ մշակեն վերքերը, ընդհանուր առմամբ ինքը լավ էր, բայց հացադուլը շարունակում է», -փոխանցեց Անդրեյ Աղամալյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ Կարեն Արայանը իրենց է փոխանցել առանձին դիմում, որն ուղղված է Մարդու իրավունքների պաշտպանին և որի բովանդակությունը առայժմ չեն կարող հրապարակել:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: