Հայտնի ու սիրված ռուս երգիչ Գրիգորի Լեպսը դարձավ 50 տարեկան: Ծննդյան տարեդարձը արտիստը դեռ մեկ օր առաջ սկսել է նշել կազինոյում՝ հուլիսի 15-ից միչեւ լուսաբաց, Լեպսը շրջապատված է եղել հայտնի մարդկանցով: Խմիչք, աղջիկներ, փող, եւ լավ երաժշտություն, ահա թե ինչ է սիրում արտիստը: Իսկ հուլիսի 16-ից՝ ծննդյան օրվանից՝ արտիստը սկսել է համերգային շրջագայություն, նա պատրաստվում է համերգային ծրագրով հանդես գալ շատ քաղաքներում, ապա մեկնել հանգստի:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: