Կենտրոն եւ Նոր-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ դատավոր Գագիկ Պողոսյանը ներկայացրեց ՀԱԿ ակտիվիստների դատավճիռը՝ Տիգրան Առաքելյանին դատապարտել 6 տարի ազատազրկման, Արտակ Կարապետյանին՝ 3 տարի, Սարգիս Գեւորգյանին եւ Դավիթ Քիրամիջյանին՝ 2 տարի ժամկետով:
Դատարանի դիմաց այս պահին հավաքվել են ՀԱԿ համախոհները եւ պահանջում են արդարություն, այստեղ են նաեւ ՀԱԿ-ից ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը եւ Արամ Մանուկյանը:
Արամ Մանուկյանի խոսքերով՝ այս դատավճիռը ցույց է տալիս, որ մարդիկ պատժվում են իրենց քաղաքական կարծիքների համար եւ այս դատավճիռը, ըստ նրա, քաղաքական ենթատեքստ ունի: Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ դատավճռով քաղաքական հետապնդում են սկսել ՀԱԿ-ի նկատմամբ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: