Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն Ալգարվա առողջարանային քաղաքում «Seven» (Յոթ) անունով գիշերային ակումբ է բացել, որի վրա ծախսել է շուրջ $ 1 միլիոն:
Ֆուտբոլիստին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ Ռոնալդուն բացման արարողությանը հրավիրել է «Ռեալի» իր թիմակիցներին եւ անգամ նրանց հետեւից մասնավոր օդանավ է ուղարկել: Արարողությանը ներկա է եղել նաեւ Ռոնալդուի ընկերուհին՝ ռուս գեղեցկուհի Իրինա Շեյկը՝ հակառակ նրանց երերուն հարաբերությունների մասին Պորտուգալիայում պտտվող շշուկների: Ավելին, նրանք Պերեդա-Գերեշ ազգային պարկի կենտրոնում 4 միլիոն եվրոյով առանձնատուն են կառուցել, ուր հասնել կարելի է միայն ուղղաթիռով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: