Ջերմուկում ընթացող կանանց «Grand Prix» մրցաշարի հինգերորդ տուրում այսօր հայաստանցի կանանց գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը սեւ խաղաքարերով 44-րդ քայլում պարտության մատնեց Ռուսաստանի ուժեղագույն գրոսմայստերներից մեկին՝ Նադեժդա Կոսինցեւային: Մեր հանրապետության մյուս ներկայացուցիչը՝ Էլինա Դանիելյանը, այս պահին սպիտակներով խաղում է Չժաո Սյուեի (Չինաստան) հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: