Օլիմպիական խաղերի մեկնարկից մի քանի օր առաջ Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում մաքսավորները օլիմպիական խորհրդանիշով 10 հազար հուշանվեր դրոշակ են առգրավել: Դրանք բերվել են Չինաստանից եւ նախատեսված եղել՝ վաճառելու Լոնդոնի հարավային շրջանում: Մոտավոր գնահատմամբ, խմբաքանակն իրացնելու գումարը կկազմեր 100 հազար ֆունտ ստերլինգ ( ավելի քան $ 156 հազար):
«Կեղծ ապրանք արտադրելն այնքան էլ անմեղ զբաղմունք չէ: Դա ընդհատակյա հսկայական բիզնես է, որը Բրիտանիայի վրա արժենում է տարեկան 1,3 միլիարդ ֆունտ ստերլինգ ($ 2 միլիարդից ավելի)», – լրատվամիջոցներին հայտարարել է ««Հիթրոուի» սահմանապահ հսկողության ղեկավար Մարկ Օուենը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: