Այսօր Գյումրու Հակոբ Մծբնեցի եկեղեցու քահաներից մեկը` Տեր Վարուժան Տերտերյանը, Aravot.am-ին տեղեկացրեց, որ Շիրակի հոգևոր թեմից կարգալույծ է հռչակվել ոչ թե իրենց եկեղեցու երկարամյա քահանա Տեր Արսենը, այլ Տ.Արշեն քահանա Սարգսյանը, ով Ախուրյանի քահանան է: Նա երիտասարդ է, մեկ տարվա քահանա: Ինչպես տեղեկացրել ենք ավելի վաղ, նա դիմում էր ներկայացրել եկեղեցական ծառայությունից հրաժարվելու մասին: Այսուհետ կդասվի աշխարհականների շարքը` Արմեն Սարգսյան ավազանի անվամբ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: