Լրահոս
Հերոսը՝ Աղավնոյի ափից
Վիգենը
Օրվա լրահոսը

Կարգալույծ լինողը Ախուրյանի երիտասարդ քահանան է

Հուլիս 22,2012 15:37 Share

Այսօր Գյումրու Հակոբ Մծբնեցի եկեղեցու քահաներից մեկը` Տեր Վարուժան Տերտերյանը, Aravot.am-ին   տեղեկացրեց,  որ Շիրակի հոգևոր թեմից կարգալույծ է հռչակվել ոչ թե իրենց եկեղեցու երկարամյա քահանա Տեր Արսենը, այլ Տ.Արշեն քահանա Սարգսյանը, ով Ախուրյանի քահանան է: Նա երիտասարդ է, մեկ տարվա քահանա: Ինչպես տեղեկացրել ենք ավելի վաղ, նա  դիմում էր ներկայացրել եկեղեցական ծառայությունից հրաժարվելու մասին: Այսուհետ  կդասվի աշխարհականների շարքը` Արմեն Սարգսյան ավազանի անվամբ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել