Ջերմուկում ընթացող կանանց «Grand Prix» մրցաշարի 6-րդ տուրում քիչ առաջ Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը, որոնք խաղում էին սպիտակներով, կեսական միավոր վաստակեցին: Էլինան 32-րդ քայլում միավորը բաժանեց աշխարհի չեմպիոն Հոու Յիֆանի հետ, իսկ Լիլիթն ու Կատերինա Լահնոն որոշեցին միմյանց հրաժեշտ տալ արդեն 13-րդ քայլից հետո: Խաղաղ ելք է ունեցել նաեւ Ցզյույ Վենցզյույ-Նադեժդա Կոսինցեւա պարտիան: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: