Չվերթը մի քանի ժամ հետաձգվելու պատճառով օվկիանոսի հակառակ կողմում կոմերցիոն մրցաշրջագայությունում գտնվող «Չելսիի» ֆուտբոլիստները հարկադրված են եղել մարզվել հենց օդանավակայանում: Ռոբերտ Դի Մատեոյի թիմը մեկնում էր Նյու Յորք՝ ֆրանսիական ՊՍԺ-ի հետ ընկերական հանդիպման: Սակայն օդանավակայանի ադմինիստրացիան «խառնել» է նրանց ծրագրերը: Դի Մատեոն էլ չկորցնելով իրեն՝ ֆուտբոլիստներին դուրս է բերել թռիչքուղու ասֆալտապատ հատված եւ հանպատրաստից մարզում անցկացրել: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: