Ֆրանսիայի Էքս լե Բեն քաղաքում ավարտվեց արագ շախմատի «Ֆրանսիայի շախմատային ֆեդերացիայի մեծ մրցանակ» անունը կրող միջազգային ներկայացուցչական բաց մրցաշարը: 135 մասնակիցների պայքարում գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը 7,5 միավորով գրավեց առաջին տեղը: Մրցաշարի ավարտից հետո ութ լավագույնները միմյանց հետ հանդիպեցին նոկաուտ համակարգով, որտեղ մեր հայրենակիցը բավարարվեց հինգերորդ տեղով:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: