Գեղեցկուհի մոդելն արդեն չորս տարի հրաժարվել է ամեն տեսակի հակաբեղմնավորիչներից: Նրան խորթ են նաեւ պահպանակները: Քեթին, որ երեք երեխայի մայր է, չի վախենում վեներական հիվանդություններից եւ դեմ չէ նաեւ չորրորդին լույս աշխարհ բերել:
Չորս տարին այնքան էլ մեծ ժամանակ չէ, սակայն այդ ընթացքում Քեթին հասցրել է երեք տղամարդ փոխել. եղել է երգիչ Փիթեր Անդրեի, այնուհետեւ՝ MMA մարտիկ Ալեքս Ռիդի կինը, իսկ հիմա հանդիպում է արգենտինացի մանեկեն Լեանդրո Պենայի հետ: Կարելի է հիշել նաեւ Քեթիի ավելի վաղ ունեցած սիրավեպը Տրինիդադ եւ Տոբագոյի մեծագույն ֆուտբոլիստ Դուայթ Յորքի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: