Այսօր «Զարկերակ» ակումբում հնչեց երկրորդ բացահայտումը, այս անգամ՝ ՀՀՇ վարչության նախագահ, ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի մասին: Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանը անկեղծացավ՝ «Արամ Մանուկյանի համար մի հետաքրքիր բան պատմեմ: Երբ առաջին անգամ գլխավոր դատախազը պետք է ԱԺ-ում միջնոդեր, որ ձերբակալեին Վանո Սիրադեղյանին, Արամ Մանուկյանն այդ ժամանակ մշակույթի փոխնախարար էր, Արամ Մանուկյանը անձամբ խնդրել է Վանո Սիրադեղյանին, որ կամ ինքը չմասնակցի քվեարկությանը, կամ կողմ քվեարկի դատախազության ասածին, ասելով, որ ես մշակույթի փոխնախարար եմ, կարող է աշխատանքից ազատվեմ»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: