Բռնցքամարտի Ուկրաինայի օլիմպիական հավաքականի մի քանի ներկայացուցիչներ դեռ Լոնդոն մեկնելուց առաջ մազերը կտրել են կազակական ոճով: Այնպես որ, հեռուստադիտողները ռինգում նրանց անմիջապես կճանաչեն գլուխների միայն մեկ մազափունջով: Այդ բռնցքամարտիկների համոզմամբ, սանրվածքը ոչ միայն ավելի հզոր մրցակցի տպավորություն կթողնի մրցակիցների վրա, այլեւ կնպաստի կազակների հեղինակության բարձրացմանն ու պատմության տարածմանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: