
Հիշեցնենք, որ նրանց միջեւ տարաձայնությունները սկսվել էին այն բանից հետո, երբ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը «Քինգ Դելյուքսի» կողմից շահագործվող Երեւան-Աբովյան, Երեւան-Չարենցավան երթուղիների վրա բարեգործական ավտոբուսներ մտցրեց:
Պարզվում է, սակայն, Արթուր Հարությունյանը տեղյակ չի այս հայտարարությունից: «Նա Հայաստանում չի, մի տաս օրից կգա, եւ բոլոր հարցերի պատասխանը կտա: Հասկանալի է, թե ովքեր են տարածում նման լուրերը, հայտարարությունների տեքստերը, ուղղակի պետք է միայն խոսքը պահել, ու դա գործով ապացուցել»,-ասաց Կարեն Հարությունյանը:
Վերջինիս խոսքով, Արթուրը իր ընկերն է, ու հնարավոր չի, որ թաքուն-թաքուն հայտարարություն տարածի: «Նորից եմ կրկնում, ուղղակի համբերել է պետք, կան պայմանավորվածություններ, որ մենք չենք խախտի»,-ասաց նա: Այն հարցին, թե ինչ պայմանավորվածություններ են, մեր զրուցակիցն ասաց, որ դրանք դեռ չի մանրամասնի:
Կարդացեք նաև
Արմեն ՄԿՐՏՉՅԱՆ

















































