Ի պաշտպանություն ՀԱԿ-ի ակտիվիստների՝ ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև անցկացվել է բողոքի ակցիա, որի մասնակիցները պահանջում էին ազատ արձակել ՀԱԿ-ի երիտասարդներին` Տիգրան Առաքելյանին, Սարգիս Գևորգյանին, Դավիթ Քիրամիջյանին, Արտակ Կարապետյանին: Նրանք երիտասարդների դատավճիռը սպառնալիք են համարում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար, իսկ դատարանի որոշումը որակում «խայտառակություն»:
Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը կարծում է, որ նախագահական ընտրություններից առաջ ուժային կառույցների կողմից ընդդիմության կողմնակիցների նկատմամբ նման խիստ պատժամիջոցը ճնշելու, վախի մթնոլորտ ստեղծելու միտում ունի:
«Բնական է, հենց ընդդիմությունը թուլանում է, իշխանությունը ուժեղ հարված է հասցնում նրան: Թեև ՀԱԿ-ը, ունենալով կողմնակիցներ, որոնք բազում անգամ կալանավորված են եղել, իրականացրել է հզոր քայլեր»,- ասում է Բադալյանը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: