Ավարտվեց Սյունիքի մարզում Orange Հիմնադրամի և Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) համատեղ ծրագիրը, որն իրականացվել է հուլիս ամսվա ընթացքում և որի նպատակն էր մարզի բնակիչների համար անցկացնել անվճար ակնային զննումներ և իրականացնել բուժումներ սոցիալապես անապահով անձանց համար:


Կարդացեք նաև
«Մեզ համար հաճելի է արձանագրել, որ Հայկական ակնաբուժության նախագծի կողմից արդեն 9-րդ տարին Հայաստանում իրականացվող «Լույս հայի աչքերին» ծրագիրը գրեթե օրինաչափություն է դարձել մեր երկրի բնակչության մի ստվար զանգվածի համար: Ծրագրի շրջանակներում մենք իրականացրել ենք և շարունակում ենք իրականացնել բնակչության ակնային զննումների և բուժման աշխատանքներ: Մենք շատ կարևորում ենք Orange Հիմնադրամի հետ համագործակցությունը. այն ավելի լայնածավալ գործունեության հնարավորություն է ստեղծում: Սա ակցիա չէ, այլ երկրի բնակչությանը որակյալ ակնաբուժական ծառայություններ մատուցելու հնարավորություն ստեղծող կարևոր մի նախաձեռնություն: Ուրախ ենք, որ Օրանժ Հիմնադրամը մեզ հետ է նաև Սյունիքի մարզում», – ասաց ՀԱՆ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:
Սյունիքի մարզում աշխատանքների համար Orange Հիմնադրամի աջակցությունը ՀԱՆ-ին կազմել է 7,300,000 դրամ:
Հավելենք, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Orange Հիմնադրամի համագործակցությամբ ՀԱՆ-ի աշխատանքները շարունակվելու են արդեն Արմավիրի մարզում: Վերջինիս շուրջ կլինեն լրացուցիչ հրապարակումներ:



















































