Լրահոս
Օրվա լրահոսը

Orange-ն ամփոփեց ցանցի որակի բարձրացման և ծածկույթի ընդլայնման աշխատանքների հերթական փուլը

Հոկտեմբեր 22,2013 11:49

Օրանժ Արմենիա ընկերությունն ամփոփեց ընկերության կողմից իրականացված տեխնիկական աշխատանքների արդյունքները, որոնք կատարվել են ամռան ընթացքում և աշնան սկզբին՝ կարևոր ժամանակաշրջան ցանցի թողունակության մեծացման և ծածկույթի ընդլայնման առումով:

2013թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի տարբեր մասերում կառուցվել և ցանցին է միացվել շարժական կապի 16 նոր կայան: Երևանի որոշ թաղամասերում, Արարատ քաղաքում, ինչպես նաև մի շարք փոքր քաղաքներում ու գյուղերում նոր կայանները կառուցվել են տրաֆիկի՝ օրեցօր աճող պահանջարկը բավարարելու նպատակով: Տավուշի մարզի Վազաշեն, Այգեհովիտ, Հաղարծին և մի շարք այլ գյուղերում նոր կայաններն Orange-ի ծառայություններն առաջին անգամ հասանելի են դարձնում բնակչությանը: Սյունիքի մարզի Գեղանուշ և Գոմարան գյուղերում կամ Լոռու մարզի Անտառամուտ և Կաճաճկուտ գյուղերում, որոնք նախկինում չունեին որևէ օպերատորի ծածկույթ, Orange-ը որակյալ բջջային ծառայություններ է բերել բնակիչներին առաջին անգամ:
«Ինչպես մեծ ու փոքր քաղաքներում, այնպես էլ գյուղերում մշտապես մեր ուշադրության կենտրոնում պահելով ծառայությունների որակը՝ մենք նաև մտածում ենք ցանցն ընդլայնելու մասին՝ այդպիսով հասանելի դարձնելով մեր ծառայությունները նոր բնակավայրերում և տարածքներում: Միաժամանակ Արարատ քաղաքում վերջերս իրականացրել ենք ցանցի վերազինման աշխատանքներ Էջմիածնից, Վանաձորից, Գյումրիից և Երևանից հետո: Մենք շարունակելու ենք ընդլայնել մինչև 42Մբ/վ ներբեռնման արագությամբ ցանցի աշխարհագրությունը նոր քաղաքներում, իսկ մինչև 21,6 Մբ/վ արագությամբ ցանցը՝ ամբողջ ծածկույթում: Orange-ն ուրախ է լինել այն հազվագյուտ օպերատորներից մեկը Եվրոպայում և միակը Հայաստանում, որը նման արագություն է տրամադրում », – ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
2013թ. համար նախատեսված ցանցի ընդլայնման աշխատանքները դեռ ընթացքի մեջ են: Բարձրորակ ծառայություններ մատուցելու նպատակով աշնան ընթացքում նախատեսվում է կառուցել ևս 12 նոր կայան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031