
Հունվար-հունիս ամիսներին օդային տրանսպորտով երկրի սահմանը հատած ուղևորների տեսակարար կշիռը ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալում կազմել է 45,4%: Ավիատրանսպորտով ժամանածների ընդհանուր թիվը եղել է 361240, մեկնածներինը` 418051, սալդոն` -56811:
ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ վերջին տասնամյակում օրինաչափությունը պահպանվում է, և 2012թ. հունիսին ևս միջազգային ուղևորահոսքերի ընդհանուր մնացորդը եղել է դրական: Այն կազմել է 4,3 հազար մարդ` նախորդ տարվա հունիսի 2 հազարի դիմաց:
Ժամանել է 185674, մեկնել` 181334 մարդ: Ընդ որում` ավիատրանսպորտով ժամանածների թիվը կազմել է 89318, մեկնածներինը` 76667, դրական սալդոն` 12651:
Ի տարբերություն օդային տրանսպորտով ուղևորափոխադրումների` հունիսին երկաթուղով և ավտոտրանսպորտով երկրի սահմանը հատածների սալդոն բացասական է: Մասնավորապես, երկաթուղային տրանսպորտով ժամանել է 1557, մեկնել` 2160 մարդ: Սալդոն` -603: Ավտոտրանսպորտով ժամանել է 94799, մեկնել` 102507 մարդ: Սալդոն` -7708:
«Փաստինֆո» լրատվական գործակալություն


















































