Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ մենք մեր տղաների մարմիններն էինք փնտրում, նրանք ֆեստիվառներ ու փառատոներ էին կազմակերպում. Նաիրա Մարգարյան. «Հրապարակ»

Հունվար 22,2026 11:11 Share

Հունվարի 27-ը որպես հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր սահմանելու հարցի շուրջ ընդդիմությունն ու իշխանությունն այդպես էլ համաձայնության չեկան:

Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված Ժիրայր Մարգարյանի մայրը՝ Նաիրա Մարգարյանն այս մասին ասում է. «Հունվարի 27-ը սգո օր սահմանելն իշխանության համար ձեւական մի բան է: Հա, գուցե նրանք նաեւ ինչ-որ միջոցառումների էլ են մասնակցում, Փաշինյանն էլ լավ եղավ` դերասանի նման, բայց այն ժամանակ, երբ մենք մեր տղաների մարմիններն էինք փնտրում, նրանք ֆեստիվառներ ու փառատոներ էին կազմակերպում: Իրականությունը սա է: Երբ ես իմ որդու սառած մարմինն էի փնտրում, իշխանությունները գինու փառատոնի ժամանակ զվարճանում էին, ուրախանում, երգում, պարում: Այս իշխանության ամեն ինչը կեղծ է, անգամ նրանց բերած խաղաղությունն է կեղծ, ոչ մի դեպքում նրանք չեն կարող մեր երկրին խաղաղություն բերել»:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031