Կանանց ազատ ըմբշամարտի ԱՄՆ հավաքականի անդամ, ռուսազգի Ելենա Պիրոժկովան մտադիր է Լոնդոնում օլիմպիական ոսկի նվաճել: Եվ նա իր այդ ցանկությունը ցուցադրելու բավականին ինքնատիպ տարբերակ է գտել:
Ամերիկայի օլիմպիական պատվիրակության ղեկավար, ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամայի եւ հավաքականի անդամների հանդիպման ժամանակ, երբ ԱՄՆ նախագահի կինը մոտեցել է նրան, Ելենան թույլտվություն խնդրելով գրկել է նրան ու պահել ձեռքերին: «Ես ցանկանում էի անսովոր ինչ-որ մի բան անել», – ավելի ուշ ասել է Ելենա Պիրոժկովան: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: