Լրահոս
Օրվա լրահոսը

Մեդալի վերջին հույսն էլ խամրեց

Օգոստոս 12,2012 14:20 Share

Հայաստանի համար միակ արծաթը Լոնդոնում նվաճեց հունահռոմեական ըմբիշ 74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը

Վերջ: Հայաստանը Լոնդոնի ամառային 30-րդ օլիմպիական խաղերում պայքարը եզրափակեց երեք մեդալով: Դավիթ Սաֆարյանը դուրս մնաց երրորդ տեղի համար պայքարից, քանի որ ղազախ Ակժուրեկ Տանատարովը կիսաեզրափակչում պարտվեց հնդիկ Սուշիլ Կումարին: Հայաստանի համար միակ արծաթը Լոնդոնում նվաճեց հունահռոմեական ըմբիշ 74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը, իսկ երկու բրոնզները մեր երկրի հաշվարկին բերեցին 75+ քաշային ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանն ու հոնահռոմեական ըմբիշ, 96 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել